Ավստրալիայում ամենատարբեր տեսակի կենդանիներ են բնակվում։ Պատկերացրեք՝ թե որքան հարձակումների են դրանց կողմից ենթարկվել դժբախտ ֆերմերները։ Այժմ մայրցամաքը «նվաճել են» անսահմանափակ քանակությամբ մկները։
Անհասկանալի պատճառներով Ավստրալիայի տարածքում մկները հսկայական տեմպերով սկսել են բազմանալ, և այժմ հարձակվում են դաշտերի ու ամբարների վրա՝ ուտելով այն ամենը, ինչ գտնում են այնտեղ։ Կրծողներն արագ են բազմանում․ նրանք կարող են սերունդ տալ յուրաքանչյուր ամիս, ինչի արդյունքում մեկ մուկը ծնում է 10 մուկ։ Եթե դրան չդիմադրենք, ապա ամիսներ անց մկների պոպուլյացիան աղետալի մասշտաբների կհասնի։ Հենց դա էլ տեղի է ունեցել Ավստրալիայում։
Գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց կողմից անդադար բողոքներ են ստացվում։ Թունաքիմիկատների քանակը վերջացել է, և մկների դեմ տարբեր պաշտպանական մեթոդներ են կիրառում, սակայն ոչինչ չի օգնում։ Մարդիկ ասում են, որ կրծողներն օրվա ընթացքում շրջում են դաշտերում, ներխուժում տներ և ամբարներ։ Մկներն ուտում են սննդի ողջ պաշարները, ինչպես նաև կրծում են մալուխները։ Այդ պատճառով մայրցամաքի հարավում գրեթե մեկ շաբաթ հեռախոսային և ինտերնետ կապը բացակայել է։
Որոշները մկների տարածումը կապում են այն բանի հետ, որ 2019 թ․ ավստրալացիները վայրի կատուների դեմ արշավ էին սկսել։ Այդ գիշատիչները ոչչացնում էին մյուս կենդանիներին՝ թռչուններին, սողուններին և այլն։ Մարդիկ փորձեցին դիմադրել դրան, սակայն, փաստորեն, այլ վնասի հանգեցրին։