Starnews.am-ը գրում է.

Զոհված զինծառայող Արկադի Մելիքբեկյանի սիրելին՝ Նելլի Չապուխյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երանի էս ժամանակները հետ գային, սե՛րս․․․

Արթուրը մեծ տղայա ու արդեն մի հատ էլ տիկնիկ քուրիկ ունի, իսկ դու դրա մասին անգամ չգիտես…

Հիշո՞ւմ ես, որ ասացիր, Նե՛լ, պետք ա մամային «պատվադիդ» չանենք, ես իմ խոստումը պահում եմ, դու ո՞ւր ես, բա իմ մաման ամեն մի քո մասին նկարից կամ վիդեոյից հետո գիտես՝ ինչքան ա տանջվում…ինչի՞ մեր մամաների հետ սենց արեցիր, ինչի՞ հետ չեկար, ո՞վ ա գնահատում արածդ, հե՛տ արի խնդրում եմ…

Մեր 2 տարին վաղը կվերջանա, ինչքան երազանք ունեինք էդ օրվա հետ կապված, հիմա ես ի՞նչ եմ անելու մենակ, ես հավատում եմ, որ կգաս սե՛րս…էլ դիմանալու չի։

Ամեն պահ պահած երազանքներ ունենք, չկոտրե՛ս մեր ապագան, հե՛տ արի, դու գիտես թեկուզ 10 տարի ու ավել էլ պետք լինի հավատարիմ սպասելու եմ քեզ, ի՛մ սեր, դու արժանի ես իմ մաքրամաքուր,

731օրը կվերջանա վաղը, եթե չգաս, իմացի՛ր նորից զրոյից 2 տարի հետհաշվարկ եմ դնելու էնքան ժամանակ, մինչև կգաս

Սիրում եմ շատ ու սպասում եմ»,- գրել է նա։

May be an image of 2 մարդ, military uniform և ներսումը

May be an image of 1 հոգի, երեխա և military uniform-ը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել