Lurer.com-ը գրում է.

87 տարեկան հասակում մահացել է դանիացի նկարիչ Կուրտ Վեստերգարդը, որը լայնորեն հայտնի է՝ որպես Մուհամմեդ մարգարեի սկանդալային ծաղրանկարների հեղինակ, հաղորդում է դանիական Berlingske թերթը: Վեստերգարդների ընտանիքը հրատարակությանը հայտնել է, որ նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Մուհամեդ մարգարեի 12 ծաղրանկարներն առաջին անգամ տպագրվել են 2005-ի աշնանը՝ դանիական Jyllands-Posten թերթում՝ մեկնարկ տալով միջազգային մեծ քաղաքական և սոցիալական ճգնաժամին: Վեստերգարդի ծաղրանկարներից մեկում Մուհամմեդ մարգարեն պատկերված է ատոմային ռումբի նման մի չալմայով՝ վառված ապահովիչով: Այն համարվել է թերթում տպագրված 12 նկարներից ամենածաղրականը: Այս ծաղրանկարների շարքի հրապարակումից հետո նկարչի ընտանիքի անդամներին բազմիցս սպառնացել են, ինչի պատճառով՝ ոստիկանությունը շուրջօրա հերթապահություն է սահմանել նրանց համար։ Վեստերգարդն ինքը նույնպեսիսլամիստների կողմից բազմիցս սպառնալիքներ է ստացել, իսկ 2010-ի հունվարի սկզբին հարձակման է ենթարկվել: Ավելի ուշ Jyllands-Posten թերթը մի շարք ծրագրված հարձակումների թիրախ է դարձել:

    
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել