Արցախի Հանրապետության ողջ տարածքում գազի ժամանակավոր անջատում է սպասվում։ Այս մասին տեղեկացնում են «Արցախգազ» ՓԲԸ֊ից։

Կապված պատերազմի ժամանակ վնասված մայրուղային բարձր ճնշման գազատարի վթարավերականգնողական իրականացման աշխատանքների հետ՝ ամբողջ հանրապետության տարածքում կդադարեցվի գազամատակարարումը՝ հուլիսի 19-ի ժամը 10:00-ից մինչև հուլիսի 20-ի ժամը 18:00֊ն ընկած ժամանակահատվածում: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել