Ե՞րբ ենք վռնդելու այս ապիկար, դավաճան, տգետ և հակահայկական իշխանությանն իր բոլոր սպասարկողներով...
Երբ Գեղարքունիքի մարզը կամ մարզից որոշակի հատված հանձնե՞ն: Ի դեպ Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական կայքում Գեղարքունիքի մարզը հիշատակվում է, որպես, Բասարգեչար:
Երբ Զանգեզուրը կամ Սյունիքի մարզի որոշակի հատվածներ հանձնե՞ն: Ի դեպ Ալիևը պարզ ի լուր աշխարհի հայտարարում է, որ դա իրենց պատմական տարածքներն են և իրենք վերադառնում են:
Չնայած Արցախը հանձնեցին, բայց տոտալ մեծամասնությունը լռեց, այդպես դառնալով հանցակից հազարավոր տղերքի սպանվելու համար: Տղերքն իրենց կյանքը տվեցին հանուն Հայրենիքի, բայց տղերքին սպանեցին սեփական Հայրենիքում` հայի օգնությամբ, բայց ադրբեջանցու ձեռքով...
Պարզապես մենք մեր ժողովրդի մասին մեծ կարծիք ունեինք... Հայրենիքը վերածվեց կրկեսի, իսկ ծաղրածուներն այն մաս-մաս արեցին, վաճառեցին, հանձնեցին ու շարունակում են սպանել...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել