BlogNews.am-ն առաջինն իր ընթերցողներին հուլիսի սկզբում տեղեկացեց, որ դերասանուհի Թամարա Գևորգյանն ենթարկվել է ավտովթարի: Հայտնի է, որ դերասանուհին փրկվել է հրաշքով: Մեր աղբյուրը հայտնում էր, որ դերասանուհու ոտքը, կարելի է ասել, հավաքել են զրոյից: 

Վերջապես, իր առողջական վիճակի մասին դերասանուհին գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում:
«Վաղը երրորդ վիրահատությունս կկատարվի և հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ… Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։ Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին…

Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում…. Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։ Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։
Մի բան կասեմ միայն… Թող Աստված բոլորիդ առողջ պահի….»,- գրել է դերասանուհին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել