«Լուծարված Ազգային ժողովը երեկ 70 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ քվեարկու­թյամբ ընդունեց իմքայլական պատգա­մավորներ Վիկտոր Ենգիբարյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած «Պե­տական պաշտոններ և պետական ծա­ռայության պաշտոններ զբաղեցնող ան­ձանց վարձատրության մասին» օրեն­քում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը: Համաձայն նա­խագծի՝ պատգամավորների ծախսերին ուղղված 50 հազարական դրամները դառնում են 250 հազարական դրամ:

Հատկանշական էր այն, որ թեպետ հան­րային լայն բացասական արձագանք գտավ նախագիծը, բայց դրան դեմ քվե­արկեց ընդամենը մեկ պատգամավոր՝ այն էլ անկախ: Խոսքը՝ ԱԺ պատգամա­վոր, շուտով արդեն գրանցված «Անվ­տանգություն և ժողովրդավարություն» ՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մա­սին է: Իսկ ընդդիմադիր խմբակցություն­ները նախընտրեցին առհասարակ չմաս­նակցել ԱԺ արտահերթ նիստին:

«Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատա­վարձի հետ ու ասել, որ մեր աշխատա­վարձը բարձր է, իհարկե, այդպես չէ: Ես գտնում եմ, որ՝ այո՛, պատգամավորները և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան ար­ժանապատիվ աշխատավարձ, բայց հի­մա դրա ժամանակը չէ, այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիր­ներ ունենք»,- ընդգծեց Ն. Զոհրաբյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել