Pastinfo.am-ը գրում է.

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կքննվի 24-ամյա Արտեմ Մկրտչյանի գործը, ով մեղադրվում է անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ:   Գործով դատաքննությունը նշանակվել է օգոստոսի 21-ին:   Ըստ մեղադրանքի՝ Արտեմ Մկրտչյանը 2011թ. հուլիսի 31-ին` երեկոյան, Կոտայքի մարզի Հացավան գյուղի նախկին դպրոցի մասնաշենքում սեռական հարաբերություն է ունեցել իր համար ակնհայտ 16 տարին չլրացած Ն.Գրիգորյանի հետ:   Արտեմ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել  չհեռանալու մասին ստորագրությունը:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել