Հետաքրքիր փաստեր Շեքսպիրի մասինAravot.am-ը գրում է.

1. Շեքսպիրը ամուսնացել է 17 տարեկանում: Նրա կինը 26-ամյա Աննա Հեֆավայն է:

2. Շեքսպիրը թեպետ ունեցել է 3 երեխա` 2 աղջիկ և որդի, բայց նրա որդի Հեմենթը մահացավ 1596թ.-ին: Այդ պատճառով Շեքսպիրը զրկվեց ժառանգից:

3. Շեքսպիրը իր ողջ կյանքի ընթացքում գրել է 154 սոնետ, 37 պիես:

Շեքսպիրը անգլերեն լեզվով գրած երկրորդ ամենամեջբերվող հեղինակն է՝ աստվածաշնչյան հեղինակներից հետո: Շեքսպիրի «Գլոբուս» թատրոնը ամբողջովին այրվել է 1613 թվականի հունիսի 29-ին՝ «Հենրի VI» պիեսի բեմականացման ժամանակ: Կառուցվել է 1599 թվականին առաջին լոնդոնյան հանրության մատչելի թատրոնի մասերից, որը պարզապես կոչվում էր «Թատրոն»: Այն կառուցել էր Ջեյմ Բյորբիջը 1576 թվականին: Հողը 21 տարով վարձակալված էր, բայց հողատերը 1598 թվականին բարձրացրեց հողահարկը և Ջեյմ Բերբեջը մաս-մաս քանդեց թատրոնը, վերակառուցեց նոր տեղում՝ Թեմզայի մոտ և անվանեց այն «Գլոբուս»: Ուրան մոլորակի բոլոր արբանյակներն անվանել են շեքսպիրյան կերպարների անուններով: Շեքսպիրը վարել է երկու կյանք: 17-րդ դարում նա արդեն հայտնի դրամատուրգ էր Լոնդոնում, սակայն հայրենի Ստրատֆորդում, որտեղ ապրում էին նաև նրա կինն ու երեխաները, հայտնի էր իբրև գործարար: Google որոնողական համակարգում գոյություն ունի Շեքսպիրին վերաբերվող շուրջ 157 միլիոն կայքէջ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

1081230_356637771132956_1922606837_n1080225_356637104466356_1005427813_n1080553_356640557799344_1995819360_n

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել