Shamshyan.com-ը գրում է.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության նիստերի ժամանակ մի քանի անգամ խիստ հանձնարարականներ է տվել, որ այն նախարարները, ովքեր կխախտեն երթևեկության կանոնները, իր կողմից կստանան համարժեք խիստ պատասխաններ: Այսօր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են երթևեկում գյուղնախարար Սերգո Կարապետյանն ու նրա վարորդը: Ապարանից Երևան ընթանալիս, նախարարին սպասարկող Toyota Land Cruiser մակնիշի 095 ԼԼ 55 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը երթևեկում էին առանց ամրագոտու: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ ուղևորը գյուղնախարար Սերգո Կարապետյանն էր, ու երբ նրանք նկատեցին, որ ֆոտոլրագրողը լուսանկարում է իրենց, կանգնեցին ու սկսեցին հետաքրքրվել, ու երբ իմացան, որ լուսանկարվել են առանց ամրագոտու երթևեկելու համար, սկսեցին արդարանալ, թե նշված հատվածում տեղի ունեցած վթարի պատճառով են առանց ամրագոտու:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ







