Galatv.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քաշքշուկ էր տեղի ունեցել Կոմիտասի 3, 5, 7 և 7/1 հասցեներում ապրող բնակիչների և ոստիկանների միջև:

Բնակիչներից Լուսինե Գասպարյանը ԳԱԼԱ –ի հետ զրույցում ասել է, որ արդեն մեկ ամիս է վերոնշյալ շենքերի հարևանությամբ իրականացվում են շինարարական աշխատանքներ՝ շինարարական նորմերի կտրուկ խախտումներով: Եվ այսօր, երբ իրենք փորձել են արգելել շինարարական տեխնիկայի մուտքը այդ տարածք, ոստիկանները բռնի ուժ են գործադրել բնակիչների վրա, իսկ իր մորը, ով ինսուլտ է տարել, քաշքշոցի ժամանակ վնասել են: Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցից հետո Լուսինե Գասպարյանի մոր վիճակը վատացել էր, և միջադեպի վայր ժամանած շտապօգնության բժիշկները նրան հիվանդանոց տեղափոխեցին:

«Իսկ կառուցապատող հանդիսացող Քեշիշ Աբրահամը մի քանի օր առաջ փորձեց մեզ հետ կոնտակտի մեջ մտնել բարեխոսել և տեսնելով, որ դա ապարդյուն է անցել, այսօր էլ ինժեներն է դիմում ինձ, որպեսզի ինձ հետ առանձին մի երկու բառ խոսի, ես հրաժարվում եմ և հեռախոսով հաղորդում եմ, որ այստեղ կառուցապատում չի լինելու, որովհետև այստեղ բնակիչները դեմ են, որից հետո ինքը որոշում է իր պարսկական, թուրքական տրադիցիայի համաձայն, ոնց որ 1915 թվականին եղավ, մեր հայ ոստիկաններին բարյացակամություն ցուցաբերող ոստիկաններին, բերել և կանգնեցնել այստեղ: Ովքեր էլ բարի կամք դրսևորելով եկել և կանգնել են ու թույլ չեն տալիս , որ բնակիչները իրենց շահերը պաշտպանեն»,- ասել է Լուսինե Գասպարյանը:

Վերջինս նաև հղում կատարելով օրենքին՝ ասել է, որ համաձայն այդ օրենքի՝ առանց բնակիչների թույլտվության իրավունք չունեն նման հսկայական շենք կառուցելու:

«Քեշիշ Աբրահամը նաև ասել է, որ վերևներին գումարներ է տվել ու ասել է, որ մեծ պարտքի տակ է և որ իր երեխաների բերանից է հացը կտրում և նմանատիպ այլ բաներ: Այսօր ես փորձեցի մեր բակի կողմի այն տարածքը, որը առգրավել է այդ մարդը, բացել, Արայիկ Պետրոսյանը ինձ քաշեց մի կողմ և հայտնեց, թե՝ «եթե այստեղ մարդ չլիներ, ես քո հարցերը այլ կերպ կլուծեի», և հայհոյեց: Եթե նման ոստիկանապետը այսօր փորձում է մեզ պաշտպանել, ուրեմն մենք շատ ողորմելի վիճակում ենք գտնվում, այսինքն՝ մի թուրք էլ նա է, որը փորձում է սպիտակ գենոցիդ անել»,- ասել է Լուսինե Գասպարյանը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել