Lragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է «Վճարումենք 100 դրամ» ակցիաների մասնակից, միջազգային ծրագրերի կառավարման մասնագետ Աննա Շահնազարյանը:
Երթուղային ուղեվարձերի թանկացումը և վճարովի կանգառների խնդիրը ինչու՞ հենց հիմա ի հայտ եկավ:
Երևանում վաղուց հասունացել է պահը տրանսպորտային բարեփոխումներ կատարելու, սկսած ենթակառուցվածքներից, որոնք վարկային միջոցներով են վերականգնվում: Անհրաժեշտություն է նաև Երևան քաղաքի կենտրոնը բեռնաթափելու նպատակով այլ շրջանցող ուղիների, այդ թվում նաև ճեպընթաց ուղիների ստեղծումը, անհրաժեշտություն է նաև հանրային տրանսպորտի բարեփոխումները իրականացնելու քայլերը, քանի որ Երևանի մթնոլորտը վնաս է կրում աննախադեպ թվով ներկրված նոր մեքենաներից առաջացած արտազատված գազերից:
Հանրային իրազեկում, մասնակցություն և քննարկումներ չեն իրականացվել քաղաքային իշխանության կողմից, ոչ էլ կառավարության կողմից: Այս բոլոր գործողությունները իրականում ֆալշ-ստարտ էին: Թանկացնել ուղեվարձի գինը, առանց հիմնավորումների և բարեփոխման համար ֆունդամենտալ խնդիրների լուծման, չէր կարելի: Ֆունդամենտալ խնդիրներ են հանրային տրասպորտի ոլորտում օրինականության հաստատումը, միասնական ծառայությունների ստեղծման անհրաժեշտությունը, գծատերերից հրաժարվելը, որոնք անօրինական դաշտում են գործում, թափանցիկություն չկա, տեղեկատվությունը բաց չէ, վարորդների աշխատանքային պայմաններն անհասկանալի են, այդ ամբողջ ֆինանսական պարտավորությունների և պարտականությունների սխեման ուղակի անհասկանալի են և չեն մտնում որևէ տեսակ տնտեսական գաղափարի և կաղապարի մեջ:
Վերցնել, սկսել թանկացնել տրանսպորտի ուղեվարձը՝ ասելով, որ մեզ պետք է բարեփոխում անել, իրականում ծածկադմփոց է: Նույնը ավտոկայանատեղիների պարագայում: Վերցնել, մասնավորեցնել հանրային ուղեցվածքը, և դրանում չդնել իսկական անհրաժեշտությունը, թե ինչու՞ է դա պետք անել, սա էլի խաբեություն է և խաբկանք: Մասնավորին հանձնելու տրամաբանությունը պարտադրված կամ խուրհուրդ տրված տրամաբանություն է միջազգային կազմակերպությունների, հատկապես վարկատու կազմակերպություների կողմից, որոնց հիմնական սկուզբուքններն են նպաստել մասնավոր սեկտորի առաջխաղացմանը, ազատ շուկաների ստեղծմանը, դրա համար ամեն ինչ պետք է լինի մասնավորինը:
Այդպիսի միջազգային կազմակերպություններից են Համաշխարհային բանկը, որն ի միջի այլոց 2008-ին Երևան քաղաքի տրանսպորտի հետ կապված ուսումնասիրություններ էր անում վարկային ծրագիր հաստատելու համար, Ասիական զարգացման բանկն է, որ այս պահին հաստատել է Երևանի տրանսպորի 7-ամյա ծրագիր և այդ վարկային միջոցները հիմա օգտագործվում են: Այդ տրամաբանությունը գալիս է դրսից և այդ տարմաբանությունը շատ դուրեկան է օլիգարխիկ շրջանակների համար: Իրենց համար ունենալ հնարավորություն մասնավորի անվան տակ իրենք իրենց որպես հանրային պաշտոնյաների եկամուտներ տալ և ձևավորել:
Իրենք չարաշահում են այս մոտեցումները ազատ շուկայի զարգացման և ձևավորման համար և չարաշահելով ստեղծում են լուրջ կոռուպցիոն իրավիճակներ: Ի՞նչ մրցույթի մասին կարող է լինել խոսքը, եթե չի եղել անգամ մրցույթ և չի եղել թեկնածու կազմակերպությունների ցանկ ընդհանրապես, եղել է մեկ կազմակերպություն: Տրամաբանությունը պետք է հուշեր, որ պետք է մրցույթը չեղյալ հայտարարվեր, նոր մրցույթ հայտարարվեր, իսկ իրենք ուղղակի շարունակել են այդ նույն գործընթացով իրականում նաև գնումների մասին օրենքի սկզբունքներ պետք է գործեին այստեղ, մեկ մասնակից ունեցող մրցույթը այստեղ համարել կայացած:
Այս ամենը ևս մեկ անգամ մատնանաշում էին, որ դա արվում է շահադիտական նպատակներով:
100-ի ակցիաները մասսայական գործողոթյունների վերածվեցին, արդյո՞ք վճարովի ավտոկանգառների դեպքում արդյոք այդ ալիքը կարող է կրկնվել և «չեմ վճարում տրամաբանության մեջ»:
Չեմ վճարում տրամաբանությունը իմ կարծիքով իրավաչափ է, միայն իրավաբանները կարող են դրան արձագանքել, որովհետև, երբ հանրությունը իր իրավունքը պետք է համարի գերակա և իր իրավունքի համար պատվիրակել է, ընտրել է, տվյալ դեպքում իհարկե չենք ընտրել, բայց սկզբունքորեն ընտրել է իշխանություններ, ովքեր պետք է պաշտպանեն իր իրավունքը, և փոխանակ իր իրավունքները պաշտպանի և իր կյանքը կազմակերպելի, իշխանություններն անում են իրավունքի խախտում և տարբեր տեսակի որոշումներ են ընդունում, ապա հանրության չենթարկվելը, ընդվզումը միանշանակորեն իրավաչափ է: Ունենալով լուրջ խնդիրներ ոլորտում, որոնք իրականում չեն սկսել լուծվել նույն ստվերային պարկովշիկների ինստիտուտը, երբ որևէ քայլ չի արվել այդ ինստիտուտը կարգավորելու ուղղությամբ, և որևէ քայլ չի արվել այլընտրանքային կայանատեղիներ ստեղծելու համար, որ օրինակ, եթե վճարովի է մի տեղը, մյուս տեղը պետք է ազատ լինի, նոր շինություններ լինեն, որտեղ կկարողանան մարդիկ կայանել իրենց մեքենաները:
Դա իր իրավունք է մասնակցելու իշխանության ձևավորմանը և կառավարմանը, եթե ավագանին չի կարողանում արտահայտել ժողովրդի կարծիքը և որևէ խորհրդակցություն չի անցկացրել, ապա Երևանի բնակիչների նման ըմբոստությունը նաև արդարացված է:
«Չեմ վճարում» բոյկոտ-ակցիան արդյոք կարո՞ղ է վարակիչ լինի մի շարք այլ խնդիրների լուծման համար, որը կարող է փաստի առջև կանգնեցնել այս համակարգին:
Իրերի, ծառայությունների, ապրանքների բոյոկտը համաշխարհային իմաստով բավականին լավ արդյուքն է ունեցել: Հատկապես սոցիալական գովազդների դերն է մեծ այս հարցում սկսած բնապահպանությունից, կենդանիների պաշտանությունից մինչև ավելի արդար տնտեսական հարաբերությունների մրցակցություն: Հայաստանի պարագայում էտ բոյկոտը արտահայտվեց առաջինը երթուղային ուղեվարձերի թանկացման հարցում, բայց կան ոլորտներ, որտեղ, իրոք, կարիքը կա նման ձևով արտահայտվելու, որովհետև քաղաքացիական հանրությանը չէին ներկայացվել հիմնավոր պատճառներ, այլ ծառայություների կամ ապրանքների գնի բարձրացման համար գազի և էլեկտրաէներգիայի համար, ի դեպ այս պահին դատական կարգով պահանջել դրանց համար հիմնավորումները և ընկերությունից, և հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովից:
Այս պահին, ներկրվելու պահին գազը կոնկրետ չի թանկացել, այլ թանկացել է երկրի ներսում և դրա համար հիմնավոր պատճառներ չեն նշվում, դա նշանակում է, որ մեր հանրությունն էլի իրավաչափ ձևով իրավունք ունի չենթարկվելու այդ որոշմանը, նա իրավուքն ունի չվճարելու այն սակագինը, որը ներկայացված է :
Որտե՞ղ ենք մենք հասել, ոստիկանության գործողություններում, կա՞ն փոփոխություններ քաղաքացիների իրավուքները պաշտպանելու և չոտնահարելու նրա իրավունքները հարգելու, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից մանիպուլիացիայի չենթարկվելու ուղղությամբ:
Քայլ կատարել ենք դեպի առաջ, թե ոչ մի քայլ էլ չենք կատարել, միանշանակ ասել չեմ կարող: Բոլոր մակարդակներում հատկապես իշխանության և ուժային կառույցներում, պակասում է գիտակցությունը, որ իրավունքը գերակա է, որ օրենքին և ՀՀ սահմանդրության հակասող ցանկացած որոշում, ցանկացած մանր, միջին օղակի չինովնիկի կողմից կայացված որոշում իրավաչափ չէ, պարտադիր կատարման ենթակա չէ, այդ գիտակցությունը դեռևս ցածր է:
Ոստիկանության կողմից նկատել եմ, որ խախտումներ եղել են, բայց ես անձամբ դրանք չէի որակի կոպիտ:Մի գուցե փոքր-ինչ առաջընթաց կարելի է դա համարել: Պետք է համեմատության մեջ դիտարկել դա, այս պահի դրությամբ ոստիկանությունը բողոքի ցույց իրականցող մարդկանց տարրական իրավունք է խախտում՝ թույլ չտալով նրանց անհրաժեշտ միջավայր ստեղծել: Դեռ շատ բան ունենք անելու և գիտակցելու, որ մենք ունենք իրավունքներ և պարտականություներ: Մեր իրավուքերը պիտի հանրային ծառայություն իրականացնող պաշտոնյաները և ուժային կառույցները պաշտպանեն և հարգեն:



