Օրերս դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկարներ էր հրապարակել իր ինստագրամյան էջում՝ շնորհավորելով որդու ծննդյան օրը:
«Իմ Միակ, իմ տիեզերական նվեր, շնորհավոր լինի ծնունդդ։ Իմ գանձ, Աստծո օրհնությունները միշտ լինեն քո հետ, ամեն ճանապարհներիդ: Պարծենում ենք քեզնով»,- լուսանկարին կից գրել է դերասանուհին:
Այժմ Ալինան կիսվել է նոր լուսանկարով՝ ցույց տալով, թե ինչ յուրահատուկ անակնկալ է մատուցել որդուն:
Ալինայի ամուսինը՝ Կարեն Արայանը, նկարել է սիրելիի որդուն և հենց այդ կտավն էլ անանկնկալի տեսքով մատուցել է նրան:
Դերասանուհու հետևորդներին շատ է դուր եկել այդ նվերը:
«Ամենայուրահատուկ անակնկալը», - լուսանկարի մեկնաբանություններում գրել է նրանցից մեկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել