Ռեփեր և բլոգեր Դավիթ Մանուկյանը, ով վերջերս բաժանվել էր երգչուհի և հաղորդավարուհի Օլգա Բուզովայից, վերջերս պատահաբար նկարահանել էր իր անկողնում քնած թխահեր աղջկան: Վերջինս Դավայի ադմինիստրատիվ հացրերով օգնականն էր՝ Անյան։ Համացացնում կայծակնային արագությամբ տարածվեցին նրանց սիրավեպի մասին լուրերը։
Այժմ զույգն այդ լուրերը կրկին բորբոքել է նոր տեսանոյւթով։ Դավան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել և պատմել, որ ինքն ու Անյան բարդ ճանապարհ են անցել, և ինքը որոշել է Աննային նվիրել ռոթվեյլեր ցեղատեսակի շուն։ Դավայի խոսքով՝ շունը կմոտիվացնի ու կպաշտպանի։
Դավան ձևացրել է, թե չի նկատել իր և Աննայի զգացմունքների վերաբերյալ ակնարկներն ու առաջարկել է հետևորդներին շան համար անուն մտածել։
Նշենք, որ մինչև այս տարվա հունվարը Դավան հանդիպում էր ռուս հեռուստաաստղ և երգչուհի Օլգա Բուզովայի հետ: Նրանց հարաբերությունները տևել են ավելի քան մեկուկես տարի։ Զույգը կարծես իդեալական էր թվում, բայց Օլգան խոստովանեց, որ Դավան դավաճանել է նրան և ագրեսիա է ցուցաբերել: Բաժանվելուց հետո նրանք բարդ հարաբերություններ ունեն: