Shamshyan.com-ը գրում է.

Ռուսական PrimeCrime գործակալությանը հայտնի է դարձել, որ երեկ Թուրքկայում աննախադեպ միջադեպ է տեղի ունեցել, որը գողական աշխարհում կարող է բեկում առաջացնել: Տեղեկությունների համաձայն երեկ առավոտյան Ստամուլի հյուրանոցներից մեկում, որտեղ մեկ օր առաջ տեղի ունեցած «թագադրումից» հետո հանգստանում էին Դեդ Հասանի կլանի մի քանի հեղինակավոր անդամներ, նրանց են այցելել վրացի քրեական մի քանի հեղինակություններ: Նրանց մեջ էին հայտնի «օրենքով գողեր» Վաժան, Կոկան, Ռեզո Լորտկիպանիձեն, Գոգիտան, Ռամազ Ջինչարաձեն, Իրակլի Գուտան, Կախի Պարպալիան և այլոք: Հյուրանոցի այցելուների մի մասն այդ պահին եղել է համարներում, իսկ մնացածները՝ հյուրանոցի սրճարանում: Սեղաններից մեկի շուրջ նստած են եղել Դեդ Հասանի կլանին ներկայացուցիչներ Գուրամը, Գելա Կարդավան, Պաատա Մալենկին, Ռոլանդ Գեգեչկորին, Մամուկա Չկադուան և Մացիկը: Անսպասելիորեն նրանց են մոտեցել հայազգի «օրենքով գողեր» Էդիկ (Էդիկ Թբիլիսկի) և Սերգեյ Ասատրյաները, Տախին, Ռովշանը, Գուրամը: Նրանցից յուրաքանչյուրն ինչ-որ բան ուներ ասելու Գելային, իսկ վերջին երեք հոգին՝ ոչ միայն ասելու: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել