Tert.am-ը գրում է.
Գյուղատնտեսության նախարարությունը մշակել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների 2013-2020 թվականների ծրագիրը, որով նախատեսվում է վերականգնել կովերի արհեստական սերմնավորման գործընթացը, կազմակերպել սերմնահեղուկի տեղական արտադրությունը, ներդնել սաղմերի փոխպատվաստման տեխնոլոգիան, ինչը հնարավորություն կընձեռի մեր երկրում կազմակերպել բարձրարժեք երինջների աճեցումը և դրանցով համալրել տավարի նախիրները:
Թե ՀՀ-ում, որ մարզերում է իրականացվում այս ծրագիրը, կարելի է միայն ենթադրել, քանի որ հստակ նշված չեն անասնապահական այն շրջանները, որտեղ ներդրվել է ծրագիրը: Tert.am-ը խնդրի հետ կապված փորձեց որոշակի տեղեկություններ ստանալ Շիրակի մարզի Ջաջուռ համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյանից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ