Doctors.am-ը գրում է.
Հաճա՞խ եք մարզվում. իսկ գիտեք՝ որքան կեղտոտ են ձեր մարզասրահի մարզասարքերը: Հավանաբար չեք մտածել, որ մարզվելիս կարելի է հիվանդանալ, մինչդեռ ըստ վերջին հետազոտությունների` մարզասրահները մանրէների տարածողներ են:
Օրինակ, բասկետբոլ խաղացողների ձեռքերից և հենց գնդակից նմուշներ վերցնելով` պարզվեց, որ ստաֆիլոկոկուս աուրեուսը, որը ստաֆիլոկոկային վարակի պատճառն է, կարող է պահպանվել գնդակի վրա մոտ երեք օր: Նույնիսկ ախտահանումից հետո գնդակը շարունակում է հատակից ստաֆիլոկոկ փոխանցել խաղացողներին: Սակայն սա միակ ձևը չէ, որով մանրէները տարածվում են մարզասրահում:
Դրանք փոխանցվում են նաև զուգարանի, ցնցուղի, նստարանների մակերեսներից: Հետազոտողները գտել եմ ռինովիրուսի հարուցիչներ ուսումնասիրված մարզասրահների մարզասարքերի 63%-ի վրա: Ընդ որում,ուժային վարժությունների սարքերն ավելի շատ են ախտահարվում, քան աերոբիկ մարզասարքերը` 73%-ն ընդդեմ 51%-ի:
Պարզվել է նաև, որ մարզասարքերի` նույնիսկ օրական 2անգամ ախտահարումն իրավիճակը չի բարելավում և չի նպաստում մանրէների քանակի նվազմանը: Իսկ որն է լուծումը նման խնդիրների դեպքում. պետք է խուսափել մարզասարքերով մարզվելուց հետո դեմքին հպվելուց և սպորտային պայուսակում միշտ սպիրտային հիմքով ձեռքերի ախտահանիչ ունենալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ