Հայաստանում հուլիսի 11-ին նշվում էր Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը։
Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է:
«Վարդավառ» ժողովրդական անվանումը հավանաբար գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից: Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպե՞ս են հայ հայտնիները նշել Վարդավառը:

Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արևիկ Ուդումյանը կիսվել է վարդավառյան լուսանկարով։
Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Ոնց չեմ սիրում ես ջրոցին: Ինձ վաղուց ճանաչողները ծանոթ են իմ ռեակցիային, երբ ինձ ջրում են կամ ձնագնդիկով խփում: Հետաքրքիր է` իմ նման մարդիկ էլի կան, թե ջրոցին վայելում եք»։

Իսկ Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետևորդներին ու երկրպագուներին ներկայացել է լողազգեստով։
«Ջրիր, թե կարող ես կամ Տաղ Վարդավառի։ Նկարս հին է, բայց փաստորեն ակտուալ։ Հ.Գ. Իսկ, եթե լուրջ, Էսօր իսկապես ջրվելու, մանկանալու ու մաքրվելու օր է։ Բայց մինչև այդ՝ չմոռանաք օրվա կարևորագույն խորհրդին մասնակից լինել Սբ. Պատարագով: Օրհնյալ կիրակի բոլորիս) Բա որտե՞ղ եք էսօր ջրվելու)))», - հրապարակումը մակագրել է հաղորդավարուհին։

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանիքի հետ մեկնել է հանգստի, որտեղից հետևորդների ու երկրպագուների հետ կիսվում է հումորային տեսանյութերով: Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Գրիգորը պատկերված է լողավազանի մոտ։ «Ջրից չոր դուրս գալու նուրբ արվեստը», - հրապարակումն այսպես է մեկնաբանել նա:

Պարուհի Սոնա Եսայանը նոր լուսանկար է հրապարակել, որում կերպարանք է ընդունել լողավազանում։Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան լողազգեստ է կրում, գլխարկ, արեւային ակնոց։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Էս բաժակով էլ էկեք խմենք էսօրվա կենացը։ Հեփփի վարդավառ էրեխեեեեք։ Լավ կջրվեք, շոգաաաա։ Հ.Գ. Արդեն խաղացե՞լ եք»։

Դերասան, կատարող Գոռ Հակոբյանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ Հրուշ Մնոյանի հետ։Հրապարակմենը կից Գոռ Հակոբյանը գրել է․ «Շնորհավոր Վարդավառ»։

Տոնին մասնակցել են նաև երգիչներ Հակոբ Հակոբյանն ու Արմեն Հովհաննիսյանը։ Նրանց էջում Արմենի լուսանկարն է տեղադրված, որին կից գրված է․ «Շնորհավոր Վարդավառ 2021»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել