1in.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Հիթրոու օդանավակայանի ծառայություններն անհանգստացած են այն առումով, որ մահապարտ ահաբեկիչ կանայք կարող են ինքնաթիռ մտցնել պայթուցիկ` այն թաքցնելով սիլիկոնե կրծքի տակ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:

«Մենք լրջորեն քննարկում ենք այդ վտանգը: Ստիպված ենք մեծ ուշադրություն դարձնել կանանց վրա, որոնք կարող են պայթուցիկ թաքցնել կրծքի տակ»,- ասել է անվտանգության ծառայության աշխատակիցը:

Ահաբեկչության հարցերով փորձագետ Էնդի Օփենհեյմերը նշել է, որ հաղորդագրություն է ստացվել, թե «Ալ-Քաիդան» նախատեսում է պայթուցիկ անցկացնել օդանավակայանի սքաների միջոցով:

«Մենք կարծում ենք, որ դա հնարավոր է անել կրծքի իմպլանտների միջոցով»,- հավելել է նա:

Կառավարության աղբյուրները հաստատել են, որ գիտեն վտանգի մասին, սակայն Հիթրոուի և տրանսպորտի նախարարության աշխատակազմը հրաժարվել է մեկնաբանություններից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել