Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը համարում է, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային կազմակերպության այսօր տարածած հաղորդագրության մեջ՝ թե Հայաստանի իրական համախառն ներքին արդյունքի 7,2 տոկոսանոց աճն ապահովվել է գյուղատնտեսության, հանքաարդյունաբերության ոլորտների և ծառայությունների հաշվին, որևէ դրական բան չի կարելի նկատել: 

 «Այնտեղ կա հանդիմանություն, որ մեր ղեկավարները պետք է զգուշանան այն բանից, որ երկրում տնտեսական աճը միայն գյուղատնտեսություններում է և հանքարդյունաբերությունում, այսինքն՝ երկրում ներդնելու տեղ չկա»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 Ինչ վերաբերում է կազմակերպության կարծիքին վստահելու հարցին, Հրանտ Բագրատյանն ավելացրեց. «Չէի ուզենա արհամարհած կամ գոված լինել Fitch-ի կարծիքը, «Fitch»-ի, «Moodys»-ի և «Standard & Poors»-ի կարծիքներին բավականին զգույշ եմ վերաբերվում, որովհետև, ինչպես հայտնի է, այդ երեք կազմակերպությունները 2008թ. կեսերին գովում էին, ասենք, «Lehman Brothers»-ին, երբ որ երեք ամիս հետո վերջինիս սնանկության հետևանքով բռնկվեց համաշխարհային ճգնաժամը»:

 Բագրատյանի խոսքով՝ ի վերջո «Fitch»-ը նոր բան չի ասում: Նախկին վարչապետը նշեց Արժույթի միջազգային հիմնադրամի տեսակետը, թե Հայաստանի տնտեսությունը 2008թ.-ից հետո կվերականգնվի 2017թ-ին միայն, երբ որ Ադրբեջանի ու Վրաստանի տնտեսություններն արդեն վերականգնվել և առաջ են գնում. «Դժբախտաբար տնտեսական աճի դանդաղեցման և դրա գրեթե բացակայության պայմաններում Հայաստանը տարածաշրջանում դարձել է ամենավերջինը, երբ որ հինգ տարի առաջ 4-րդ տեղում էր 5 երկրների մեջ (Թուրքիա, Իրան, Վրաստան, Ադրբեջան, Հայաստան)»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել