Քանզի շատ շուտով մեկնարկելու է ՀՀ իշխանությունների հերթական տեղեկատվական գրոհը, առ այն, որ պետք է "բարիշել հարևանների հետ" և, իբր, հայ֊ադրբեջանական տարածաշրջանային "պաչ-պռոշտը" այլընտրանք չունի, մի երկու բան ասեմ՝ քանի դեռ իշխանական և սորոսածին լրատվականները և քարոզիչները չեն սկսել իրենց ադրբեջանահաճո "խաղաղասիրական" խաղերը։
Այն, որ Ադրբեջանի հետ նույնիսկ տեսականորեն հնարավոր չի եղել և չի լինի հարաբերվել կառուցողական դաշտում՝ դա արդեն իսկ ակնհայտ է։ Հատկապես, որ քոչվոր թուրքալեզու վայրենիները գրեթե ամեն օր անում են ամեն ինչ, որ նույնիսկ ամենալավատես ՀՀ քաղաքացին համոզվի՝ քոչվոր վայրենիների հետ հարաբերությունների բարելավման մասին նույնիսկ ՉԻ ԿԱՐԵԼԻ մտածել։
Ես բերեմ ընդամենի երկու վառ դրցագ, որոնք տեղի են ունեցել այս երկու օրվա ընթացքում։
Ադրբեջանի "նախագահ" Իլհամ Ալիևը, շատ ակտիվ փորձում է լեգիտիմացնել Արցախի Հանրապետության տարածքները, որոնք ժամանակավորապես անցել են իր վերահսկողության տակ։
Հրահանգել է նոր վարչատարածքային բաժանում անել օկուպացված հայկական տարածքների և Հայաստանի Հանրապետության պետական սահմանին կից տարածքը անվանել Արևելյան Զանգեզուր։
Հիմա հարց փաշինյնական "խաղաղասեր" իշխանություններին. իսկ ինչո՞ւ քոչվոր թրքալեզու ցեղերի առաջնորդը , հենց Արևելայն Զանգեզուր անվանումն է տվել Սյունիքի սահմանմերձ տարածքներին։ Միգուցե դա ենթադրում է, որ ըստ թուրքալեզու քոչվորների տարամաբանության, գույություն ունի նաև Արևմտյան Զանգեզուր։ Հհ՞՞՞ննն։
Զուգահեռ երեկ նույն Ադրբեջանի միլլի միջլիսում (պարլամենտ) շատ բուռն քննարկումներ են տեղի ունեցել, որտեղ բացահայտ և անթաքույց ադրբեջանցի պատգամավորները պնդում էին, որ "Արևմտյան Զանգեզուրը", այսինքն՝ Սյունիքը, պետք է ԱՆՊԱՅՄԱՆ միավորվի "Արևելյան Զանգեզուրին", այսինքն՝ Ադրբեջանին։
Ես ցանկություն չունեմ կրկնել բառացիորեն բոլոր հիմարություները, որոնք բարբաջում էին իրենք հայակական պատմական տարածքների իբր "ադրբեջանական պատկանելիության" մասին, սակայն իրականում մեր պատմական տարածքների վրա գտնվող թուրքալեզու քոչվորների ընտրյալները շատ ուղիղ բացահայտեցին իրենց հիմնական նպատակները ։
Ես ունեմ հարց փաշինյանական իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներին, որոնք իրենց մեջտեղից պատռելով, առավոտից երեկո անցկացնում են տեղեկատվական նախապատրաստական աշխատանքներ, որ համոզեն հայ հասարակությանը, թե ԱՆՊԱՅՄԱՆ պետք է սահմանները բացել Ադրբեջանի հետ և տրամադրել կապող ճանապարհ (միգուցե՝ միջանցք), որպեսզի Ադրբեջանը ունենա ցամաքային կապ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով։
Իսկ կարո՞ղ եք գուշակել, թե հատկապես ո՞ր հատվածով է անցնելու այդ ճանապարհը։
Այո՛, դուք իրավացի եք։
Սյունիքո՛վ, այսինքն՝ այն տարածաշրջանով, որի զավթման գործընթացը ադրբեջանցիները արդեն իսկ սկսել են, առնվազն քարոզչական տիրույթում։
Հասկանո՞ւմ եք ի՞նչ է կատարվում։
...
Այնպես որ, Ապագա Կա՛...վայելե՛ք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/836775320564404
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել