Style.news.am-ը գրում է․
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանը կիսվել է վարդավառյան լուսանկարով։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Արեւիկը կրում է կանաչ երանգի վերնաշապիկ։ Նրան ինչ-որ մեկը ջրում է։ Պրոդյուսերի մազերն արձակված են, նվազագույն շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․
«Ոնց չեմ սիրում ես ջրոցին: Ինձ վաղուց ճանաչողները ծանոթ են իմ ռեակցիային, երբ ինձ ջրում են կամ ձնագնդիկով խփում: Հետաքրքիր է` իմ նման մարդիկ էլի կան, թե ջրոցին վայելում եք»։
Նշենք, որ օրերս հրապարակված կադրերում Արեւիկը պատկերված էր ամուսնու ու որդու հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին։ «Մենք»,- մեկնաբանություններում գրել էր Արեւիկը՝ օգտագործելով «իմոնք», «ընտանիք» հեշթեգերը։ Հետեւորդները նրանց բազմաթիվ դրական խոսքեր էին գրել․ «Հրաշք ընտանիք»։