Սիրիայում ապստամբ զինյալները փորձել են գրավել հնագույն քրիստոնեական վանքերից Սուրբ ԳևորգըPanARMENIAN.Net -ը գրում է

Սիրիայում ապստամբ զինյալներն այսօր առավոտյան փորձել են գրավել երկրի արևմուտքում` Հոմսից ոչ հեռու գտնվող հնագույն քրիստոնեական վանքերից մեկը` Սուրբ Գևորգը, որը կառուցվել է 4-րդ դարում, գրում ИТАР-ТАСС-ը։

Սիրիայի ազգային պաշտպանության ուժերը հետ են մղել զինյալներին: 11 քրիստոնյա է զոհվել, բայց նրանք թույլ չեն տվել պղծել սրբատեղին:

Զինյալները կորուստներ են կրել և հեռացել են նաև խաչակիրների Կրակ դե Շևալյե ամրոցի մոտից։ Ականատեսները վկայում են, որ նրանց թվում շատ են եղել օտարերկրացիներ՝ վարձկան-ջիհադականներ։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել