Օրեր առաջ մահացել է հաղորդավարուհի, դերասանուհի Գայանե Ասլամազյանի եղբայրը։ Այս մասին պարզ էր դարձել դերասանուհու Ֆեյսբուքյան հրապարակումից, որի մեկնաբանություններում հետևորդները ցավակցել էին դերասանուհուն։ Ըստ մեկնաբանություններից մեկի՝ մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Հավելենք, որ վերջին տարիներին դերասանուհին բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
Այժմ Գայանե Ասլամազյանը սոցցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել հանգուցյալ եղբոր հետ և գրառում արել նրա հիշատակին:
«2020-2021 ատում եմ քեզ: Իմ կյանքում առանձնահատուկ, իմ ընկեր, եղբայր, հարազատ: Աշխարհս այլևս ամբողջական չէ: Լույսերի մեջ մնաս: Մի կարևոր լույս մարեց իմ կյանքում, հերթով մարում եք»,- գրել է նա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել