Ինձ համար էնքան տհաճ ա արցախցի պաշտոնյաների թեմայով ամեն անգամ մի բան գրելը, կամ իրանց մասին ինձ գրված նամակները կարդալը։ Ինձ մի պահ նույնիսկ նիկոլական եմ զգում, որ սենց տարբերակումներ եմ անում, ու գրում արցախցու մասին։ Բայց երեկվանից ես հասկացա, որ արցախցի պաշտոնյան շատ քիչ ընդհանուր բան ունի շարքային արցախցու հետ։ Ես կասեի՝ համարյա չունի։
Տղերք, ինչի՞ ա, որ երբ ձեր մասին են մի «վատ» բան գրում սոցցանցերում, դուք ձեր ազգուտակին խառնում եք իրար, տասնյակից ավել մարդկանց ասում, որ ինձ գրեն ու պատմեն, թե ինչ ոսկի անձնավորություն եք դուք։ Բայց, երբ ձեր պատճառով պիտակավորում են ձեր իսկ հայրենակիցներին, դարձնում վախկոտ ու դավաճան, դուք լուռ եք, կարևորը ձեր անունը չի շոշափվում։ Ինչի՞ ա տենց։ Ո՞նց եք դուք էդքանից հետո շարունակում մնալ ոսկի անձնավորություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել