Panorama.am-ը գրում է.

«Եթե նախկինում մեկն ադրբեջանանպաստ հայտարարություն աներ, կարող էր հաջորդ օրը փողոցում քայլելու խնդիր ունենար, քանի որ կարժանանար հասարակության քննադատության: Հիմա դրանք դառնում են հերոսներ, հպարտ քայլում են փողոցներով»,- ասուլիսում ասաց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա խոսքով, մեր թարմ վիշտը, Արցախի կորուստը նույնպես այս ռեժիմի շրջանակներում մոռացության է մատնվում, սակայն դրան որևէ հակազդեցություն չկա, ինչ ողբերգություն է, բացի գաղափարական փոքրամասնությունից:

Ըստ թուրքագետի, կարևոր է նաև պաշտոնական հռետորաբանությունը. «Մի քանի օր առաջ գերիների ազատման դիմաց տվեցինք ականապատ դաշտերի երկու քարտեզ, կառավարության հայտարարության մեջ ձևակերպում կար՝ որպես բարի կամքի դրսևորում Հայաստանը Ադրբեջանին է փոխանցում ականապատ դաշտերի քարտեզները: 

Բարի կամք դրսևորել թշնամական երկրի հանդեպ, ով գլխատում է քո քաղաքացիներին, պղծում Շուշիի Ղազանչեցոցը, չի կարող լինել»:

Նա շեշտեց՝ բարի կամք դրսևորվում է միայն թշնամու հանդեպ, իսկ բարի կամքը վաստակաշատ  բժիշկ Արմեն Չարչյանի հանդեպ չի դրսևորվում:

Խոսելով տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մասին, Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ այդ երկիրն արդեն մտել է այս տարածաշրջան: Ըստ նրա, դա Հայաստանի համար  գոյություն ունենալ-չունենալ խնդիր է, ՌԴ-ի համար՝ լրջագույն խնդիր, քանի որ դա նշանակում է Ռուսաստանի թուլություն:

«Ինչքան Թուրքիան մտնում է  Հարավային Կովկաս,  այնքան Ռուսաստանը պետք է նահանջի, քանի որ Հարավային Կովկասը նեղ է երկու գերտերության համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել