Tert.am-ը գրում է.
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց ադրբեջանական կողմի արձագանքը՝ Հայաստանում գտնվող ադրբեջանցի ռազմագերի Ֆիրուզ Ֆարաջևին Ադրբեջանում գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հետ փոխանակելու առաջարկին։
Ադրբեջանական լրատվամիջոցներով Ադրբեջանի ՊՆ խոսնակի առաջ քաշած հարցադրմանը, թե ինչո՞ւ մինչ այժմ երրորդ երկիր մեկնել ցանկացող Ֆաջիևը հանկարծ ցանկություն է հայտնել Ադրբեջան վերադառնալու. Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ ռազմագերին իրենց մոտ կլինի, այդ ժամանակ իրենք թող հարցնեն, թե ինչո՞ւ հենց հիմա ցանկություն հայտնեց վերադառնալու Ադրբեջան»։
Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ հայկական կողմը լավ է վերաբերվել ադրբեջանցի ռազմագերուն և չի խոչընդոտել նրա շփմանը։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն հայտարարել էր, որ իրենց հայտնի է հայկական կողմի՝ ռազմագերիներին փոխանակելու առաջարկության մասին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ