Galatv.am-ը գրում է.
Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, Վրաստանի Մարնեուլի քաղաքում, որտեղ ընթանում է Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղու շինարարությունը, սկսվել են ճանապարհաշինարարների գործադուլները:
Աշխատակիցները դադարեցրել են իրենց աշխատանքները և պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը, որոնք, ըստ աշխատակիցների, չեն վճարվել արդեն կես տարի: Այս ողջ ընթացքում շինարարության կառավարմանը ուղղված բողոքները արդյունք չեն տվել: Շինարարները նույնիսկ խնդրանքով դիմել են վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին:
Հիշեցնենք, որ «Բաքու-Թբիլիսի-Ղարս» նախագծի շրջանակներում կառուցվում է նոր 105 կիլոմետրանոց երկաթուղային ճանապարհ վրացական Ախալքալաքիից մինչև թուրքական Ղարս: Բացի դրանից Ադրբեջանում վերակառուցվելու են մի շարք արդեն գոյություն ունեցող երկաթուղային ճանապարհների հատվածներ: Բացի դրանից, Ախալքալաքիում կառուցում են գնացքների փոխանակման կետ՝ սովետական ուղուց դեպի եվրոպական ուղի անցման համար, որը հնարավորություն կտա Թուրքիայի տարածքից ուղղակիորեն դուրս գալ դեպի Եվրոպա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ