Եթե կինը սիրում է, նա շատ բաների է ընդունակ հանուն իր տղամարդու: Ոմանք պատրաստ են անգամ զոհաբերել սեփական երջանկությունը: Բայց զուգընկերոջն ամեն կերպ գոհացնելու մղումը ոչ թե սիրո, այլ վախերի և կոմպլեքսների մասին է խոսում:
Հոգեբան Մարիա Զելինան գրում է՝ ինչ երբեք չի կարելի անել հանուն տղամարդու:
Տեղավորվել զուգընկերոջ ստանդարտների մեջ՝ հագուստից մինչև պլաստիկ վիրաբուժություն: Եթե զուգընկերը չի ընդունում ձեր արտաքին տեսքը, նա միշտ կգտնի մի բան, ինչն իրեն դուր չի գա:
Ստել: Պատրաստ չլինելը ինչ-որ թեմա քննարկելու և բացարձակ սուտը տարբեր բաներ են: Վաղ թե ուշ ամեն ինչ կպարզվի, և հիասթափությունն անխուսափելի է, իսկ վստահությունը վերականգնելը հեշտ գործ չէ:
Հրաժարվել ընկերներից, հոբբիներից, աշխատանքից, հավատքից: Եթե նա ի սկզբանե թելադրում է նման պայմաններ, ապա ի՞նչ սպասել հետագայում:
Լուծել նրա խնդիրները: Կնոջ խնդիրը տղամարդուն աջակցելն է և նրա ուժերին հավատալը, այլ ոչ թե նրա խնդիրները լուծելը: