Սնոուդենը հրապարակել է աշխարհի վերջի նոր ամսաթիվ. 2013թ. օգոստոսի 23168.am-ը գրում է.

Համացանցում շրջանառվում է աշխարհի վերջի նոր ամսաթիվ: Էդվարդ Սնոուդենը նախազգուշացրել է աշխարհին սպառնացող նոր աղետի մասին: Այս մասին գրում է ռուսական «Собеседник» թերթը: Մոտ 100 տարի առաջ Գրիգորի Ռասպուտինը, ով համարվում էր ժամանակի պայծառատեսներից մեկը, կանխատեսեց Երկիր մոլորակի վրա շարժվող մահաբեր կրակե փոթորիկ, որն իր հետևից չի թողնի կենդանի ոչ մի բան աշխարհում: Ըստ Ռասպուտինի` այդ օրը 2013թ. օգոստոսի 23-ն է: Միաժամանակ, ժամանակակից մասնագետներն էլ հաստատում են, որ արևի վրա վերջին ամիսներին իսկապես տարօրինակ երևույթներ են տեղի ունենում: Այն մասին, որ հսկայական աստղը մարդկության համար տհաճ անակնկալ է պատրաստվում մատուցել, մասնագետները խոսել են դեռևս անցյալ տարվա սկզբին, երբ հրապարակվեցին Արևի վրա հայտնաբերված մեծ անցքի լուսանկարները: Իսկ այս տարվա լուսնկարները, որոնք արվել են արևից, վկայում են անցքի ծավալի մեծացման մասին: Երկիր մոլորակի վրա արևի էներգիայի ժայթքումը մեծ ծավալներով, ըստ մասնագետների, տեղի կունենա օգոստոսին, իսկ դրանից բխող մագնիսական փոթորիկի ալիքի ուժգնության մասին կարելի է միայն ենթադրել` հաշվի առնելով, որ անհասկանալի սև անցքի չափերը 80 անգամ գերազանցում են Երկիր մոլորակի չափերին: Մտահոգված պատմաբաններն էլ այս առիթով հիշել են Գ. Ռասպուտինի հին անեծքներից մեկը, ով կանխատեսել էր Նիկոլայ 2-րդի մահը, Հիտլերի ծնունդը, մարդու թռիչքը դեպի լուսին, ԽՍՀՄ-ի փլուզումը և այլն: Ահա թե ինչ է ասել պայծառատեսը 2013թ. օգոստոսի 23-ի մասին. «… Կրակը կուլ կտա ամեն կենդանի բան Երկրի վրա և դրանից հետո կյանքը մոլորակի վրա կավարտվի, կիջնի գերեզմանական լռությունը»: Միաժամանակ, Ռասպուտինի խոսքով, Երկիր կվերադառնա Հիսուս Քրիստոսը, ով կփորձի նախազգուշացնել մարդկությանը գալիք աղետի մասին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել