168.am-ը գրում է.

Հաիթիի վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշում է ընդունել նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրում ռազմական դրություն հաստատելու մասին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ժոզեֆը կոչ է արել հասարակությանը միավորվել հանուն ժողովրդավարության պաշտպանության՝ ընդգծելով, որ նախագահին սպանողները կպատժվեն օրենքին համապատասխան:

Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորում էր ստացել իր նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետևանքով: Հարձակումից նախագահի տիկինը ևս վիրավորվել էր և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ նա ևս հիվանդանոցում կնքել էր մահկանացուն: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը կոչ է արել երկրի բնակչությանը պահպանել հանգստություն: Առաջիկա ժամերին նա հայտարարությամբ դիմելու է Հաիթիի քաղաքացիներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել