wedding-day-ghost

«Այս նկարն արված է իմ մորաքրոջ հարսանիքին: 1942 թվականն էր, և լուսանկարիչը նկարահանում էր նորապսականերին հասարակ արկղատիպ ֆոտոխցիկով: Ի՞նչ կարող է սա լինել: Պատրա՞նք: Հմուտ կատա՞կ: Թե՞ իսկապես իրական ուրվական»:

camp-out-phantom

«Այն նկարն արվել է մի քանի շաբաթ առաջ, երբ մենք ընկերներով պիկնիկի էինք գնացել: Մեզանից մեկի մեջքի ետևում կարծես թե փոքրիկ տղա է երևում: Երբ ես նկարահանում էի, նա այնտեղ չէր, միայն մենք էինք՝ յոթ հոգով, ներառյալ ինձ»:

graignes-ghost

«2008թ.-ին կնոջս հետ հանգստանում էինք Նորմանդիայում և այցելել էինք հին գերեզմանոցն ու Գրենյե տաճարի ավերակները: Ես արեցի մարմարե սալիկի միակ լուսանկարը և չէի նայել այն մինչև Կանադա վերադառնալը: Ի զարմանս ինձ` իմ աջ ձեռքի մոտ տեսա զինվորի ուրվագծեր: Հետաքրքիր է, զինվորը սև ու սպիտակ էր ստացվել գունավոր լուսանկարի վրա: Ես համոզված եմ, որ ինձանից և կնոջից բացի գերեզմաններում այլ մարդ չկար: Ինձ թվում է, որ զինվորի համազգեստը նման էր նրանց, որ կրում էին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներում»:

roadside-figures

«Այս լուսնակնորը ես արել եմ Արևելյան Տեխաս ճանապարհորդության ժամանակ: Նկարի վրա հայտնվել են երեք տարօրինակ ուրվագծեր սև շորերով: Ովքե՞ր են նրանք: Այլմոլորակայիննե՞ր: Ուրվականնե՞ր»:

stanley-child-face

«Սա «Stanley» հյուրանոցի նկարն է: Պատուհաններից մեկում երևում են փոքրիկ տղայի կիսաթափանցիկ ուրվագծերը: Հետաքրքիրն այն է, որ նույն հեռավորության վրա գտնվող մարդիկ լուսանկարի վրա հստակ երևում են: Իսկ տղան ասես շողք լինի, թեև պատուհանը բաց է: Ինձ ասացին, որ հյուրանոցում այդ օրը գրանցվել էր միայն մի տղամարդ, ով եկել էր կոնֆերենցիայի»:

weslaco-ghost

«Այս լուսանկարն արվել էր Տեխասի «Weslaco» հյուրանոցի հայելու մեջ: Նկարի վրա երկու աղջիկներ են, բայց եթե ավելի ուշադիր նայել, կարելի է տեսնել նաև երրորդին»:

 

mount-vernon-ghost

Այս լուսանկարն արվել է 2010թ.-ին: «Մեզ մոտ հյուրեր էին եկել, և մենք որոշեցինք նրանց էքսկուրսիայի տանել Ջորջ Վաշինգտոնի տուն-թանգարան: Ետդարձի ճանապարհին կանգնեցինք եկեղեցու մոտ, որտեղ հաճախակի աղոթում էր Վաշինգտոնը: Այնտես ես լուսանկարեցի իմ ընկեր Ջոյին: Ի զարմանս մեզ` օդում հայտնվեց այս կիսաթափանցիկ կարմիր գլուխը»:

spokane_angel

«Ես այս լուսանկարն արել եմ 2008թ.-ին Սպոկան քաղաքում: Ես ապրում էին մի տանը, որտեղ խնամում էի մի մեծահասակ կնոջ: Այդ պահին ես ձանձրացել էի և որոշեցի մի քիչ լուսանկարվել և սարսափեցի, երբ տեսա սա: Ես միացրի բոլոր լույսերը, հեռուստացույցը և զանգեցի ընկերոջս, քանի որ վախենում էի տանը միայնակ մնալուց»:

ghostygirl

«Ձկնորսության ժամանակ ես լուսանկարում էի իմ ամուսնուն: Մոտակայքում ոչ մի տուն չկար, և ես համոզված եմ, որ մենք այնտեղ միայնակ էինք: Բայց այս լուսանկարի վրա հստակ երևում է փոքրիկ աղջիկը»:

 

mausoleum-ghost

«Այս լուսանկարն արվել է գերեզմաններում: Հստակ երևում է ինչ-որ մարդու երեսի կեսը: Դա ոչ մի կերպ չի կարող արտացոլանք լինել, քանի որ դռան ապակին ջարդված էր»:

ecto-apparition

Այս նկարն արվել է 2012թ.-ին Օքսֆորդի սեփական բնակարաններից մեկում:

wheelchair-ghost

««Անվասայլակով» այս ուրվականին նկարահանել եմ «Kith Haven» ծերերի տան նկուղում: Ես տեսել են այն սեփական աչքերով. սպիտակ շապիկով տղամարդը քշում է անվասայլակը, որի մեջ կին է նստած»:

shadow-hat-man-uk

«Ես վերանայում էի իմ հին նկարները և հանկարծ նկարներից մեկում նկատեցի մի տղամարդու շողք: Սկզբում ես կարծեցի, որ դա հնությունից առաջացած լաքա է, բայց դա այդպես չէր: Նայեք, թե ինչպես է շողքն ընկնում մեծ քարի վրա»:

parsonage-ghost

«Ես ապրում են Ռավեննա քաղաքում, Օհայո նահանգ: 2007թ.-ի մայիսին իմ տղան մեր տան լուսանկարն արեց: Մենք բոլորս շոկի մեջ էինք, երբ պատուհաններից մեկում տեսանք մի տղայի: Երբ մենք գնում էինք այդ տունը, մեզ զգուշացրել էին, որ այստեղ ուրվականներ կան: Այդ լուսանկարն անելու ժամանակ տանը միայն ես էի, իսկ ամուսինս հիվանդանոցում էր»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել