մաֆիայի փառատոնԸնկերներ և ծանոթներ

Գուցե և ոչ ամենառոմանտիկ և օրիգինալ միջոցն է, բայց ամենահայտնիներից մեկն է, իսկ գլխավորը` գործող և անվտանգ: Եթե ձեզ ոչ ոք ոչ մի տեղ չի հրավիրում, պետք չէ հուսահատվել, ինքներդ խնջույք կազմակերպեք: Իսկ առիթները կարող են բազմազան լինել` առաջին աշխատավարձ, մաֆիայի փառատոն, ձմռան առաջին օր և այլն:

Համացանց

Սոցիալական ցանցեր, թեմատիկ ֆորումներ, ծանոթության կայքեր և բլոգներ. համացանցը բազում հնարավորություններ է ընձեռում: Ծանոթանալու այս միջոցի թերությունն այն է, որ երբեք չես իմանա, թե ով է դիմացինդ, և պետք է շատ զգույշ լինել, գուցե համակրելի երիտասարդի նկարի տակ բնավ նա չէ:

Ուսումնական հաստատություններ

Համալսարան, ավտոդպրոց, օտար լեզուների կուրսեր, պարի դասընթացներ. նման վայրերում ծանոթությունները կարող են շատ խոստումնալից լինել: Առանձնակի ուշադրության են արժանի լեզվի դասընթացները. չէ՞ որ այդպիսով ցույց ես տալիս, որ ցանկանում ես սովորել, իսկ տղամարդիկ սիրում են ուսումնատենչ աղջիկներին:

Միջոցառումներ

Աշխատանք

Չնայած մեծ ռիսկերի` գրասենյակը շարունակում է մնալ պոտենցիալ փեսացուների լավագույն հավաքատեղին: Եթե սիրավեպ սկսել աշխատակցի, այլ ոչ թե շեֆի հետ, ապա հաջողության շանսերը շատ մեծ կլինեն: Հաշվի առեք, որ անհաջողության դեպքում շատ հավանական է, որ ձեզնից ինչ-որ մեկը ստիպված կլինի փոխել աշխատավայրը:

Մարզասրահներ

Մարզասրահներում կարելի է ծանոթանալ ոչ միայն մարզիչների հետ, այլև այնտեղ մարզվելու եկող տղաների: Թեև արտասահմանում նրանցից շատերն այնտեղ են գալիս ոչ թե ծանոթանալու, այլ մարզվելու համար, սակայն մի՞թե նույնը կարելի է ասել Հայաստանի մասին: Հաստատ` ոչ:

Ուրիշի հարսանիք

Ուրախ տրամադրություն, ոգելից խմիչք, նորապսակների ռոմանտիկ հայացքներ ու համբույրներ: Ծանոթանալու համար շատ լավ միջավայր է: Ընտրությունը մեծ է` փեսայի ընկերները, հյուրերը, դիջեյը, թամադան:

Օդանավակայան

Թռիչքի սպասումը և ինքը` թռիչքը, ակամայից երաշխավորում են, որ որոշ ժամանակ միասին եք լինելու: Սպասասրահներում նույնպես բավականին համակրելի երիտասարդներ են լինում: Իսկ որքա՜ն հմայիչ են նրանք, երբ անհանգիստ աջ ու ձախ անելով քայլում են ու մտախոհ սպասում:

Գիշերային ակումբներ

Կարևորը ճիշտ ակումբ ընտրելն է. առաջին հանդիպածը չի անցնի: Իմացեք` մարդկանց տարբեր խավեր հաճախում են տարբեր ակումբներ: Դա պետք է նախապես հաշվի առնել` անհարմար իրավիճակից խուսափելու համար:

ԽցանումներԽցանումներ

Դուք ոչ մի տեղ չեք գնում, նա` նույնպես: Խցանման ժամանակ ավելի լավ է սիրաբանել, քան նյարդայնանալ, զայրանալ կամ դիմահարդարվել:

Միջոցառումներ և այլն

Աշխարհիկ միջոցառումներ, գրքերի, ձայնասկավառակների շնորհանդեսներ, նորաձևության ցուցադրություններ, բազմապիսի պրեմիերաներ և այլն: Գնալու այնքան տեղ կա, պարզապես պետք է հետաքրքրվել: Ֆեսյբուքում ամեն օր մեզ invite են անում տարբեր միջոցառումների, կայքերում գրվում են առաջիկա խնջույքների մասին: Դրանք շատ լավ վայր են ծանոթանալու լուրջ և գործարար մարդկանց հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել