Ինչպես ծննդաբերությունից հետո վերականգնել մարմնի կառուցվածքը, մաշկի ու մազերի տեսքը. Պարզ ծրագիր Միդլթոնի համարPanorama.am-ը գրում է.

Գեղեցկության լավագույն մասնագետները ծննդաբերությունից հետո մազերի, մաշկի և մարմնի կառուցվածքի վերականգնման հատուկ ծրագիր են մշակել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի համար, որը բոլորովին վերջերս էր երեխա ունեցել:

Մասնագետները ծրագիրը կազմել են, պատճառաբանելով այն, որ երեխայի հետ անքուն գիշերների ու կրծքով կերակրելու հետևանքով դքսուհին արտաքին տեսքի հետ կարող է խնդիրներ ունենալ:

Ուկրաինական «Хочу» պորտալը ներկայացնում է թագավորական հատուկ, բայց շատ հասարակ ծրագիրը.

Մարմնի կառուցվածքը
Կրծքով սնուցման ժամանակ մայրիկները պետք է հրաժարվեն երեխաների համար շատ վտանգավոր մթերքներից, բայց միաժամանակ ուտել կալորիաներով հարուստ սնունդ: Մասնագետները խորհուրդ են տալիս` ոչ մի դեպքում դիետա չպահել և սահմանափակել ուտելիքների ցանկը: Կրծքով կերակրման ժամանակ մայրերը օրական 500 կալորիա են կորցնում, իսկ դա լրացնելու համար անհրաժեշտ է օգատգործել բանջարեղեն, տարբեր մրգեր: Ֆիտնեսի մասնագետ Ջեյմս Դուիգանը ֆիզիկական վարժությունների մասով խորհուրդ է տալիս քիչ-քիչ, բայց տվել ամեն օր շարժվել. Կարճ զբոսանքներ, լող կամ շատ արագ մարզանքներ կատարել: Նրա գործընկեր Ֆելիսիտի Կոուլը, օրինակ, պնդում է, որ ծննդաբերելուց հետո առաջին 4-6 շաբաթների ընթացքում մարմնամարզություն պետք չէ անել, և դրանք սկսել մեկ ամիս հետո, այնուհետև աստիճանաբար հաճախակիացնել: «Առաջնային նպատակը երիտասարդ մայրիկի ընդհանուր վիճակը բարելավելն է: Հղիությունը կարող է ամբողջությամբ փոխել Ձեր կառուցվածքը ու ֆիզիկական վիճակը, այդ իսկ պատճառով էլ կարևոր է ճիշտ ժամանակին հարմարեցնել ամենը», -ասել է մասնագետը:

Մազերը
Հղիության «թույլ տեղը» մազերն են. ծննդաբերությունից հետո կանանց մազերը սկսում են կոտրվել, թափվել: Միդլթոնը միշտ հպարտացել է իր մազերով, և որպեսզի դրանց գեղեցկությունը չխամրի, մազերի գեղեցկության հարցերով մասնագետ Ջո Հենսֆորդը խորհուրդ է տվել հետծննդաբերական դիետա պահել. Ամենօրյա կերակրացանկում պետք է ներառված լինեն օգտակար ճարպերով հարուստ մթերքներ, B խմբի վիտամիններ և նաև ձկան յուղ: Նաև հատուկ ուշադրություն պետք է դարձնել մազերի չորացմանը. ծննդաբերությունից հետո խորհուրդ չի տրվում մազերը հարդարիչով (Фен) չորացնել կամ սրբիչով ամուր սեղմել: Պետք է ուղղակի սրբիչով թեթև ջուրը հեռացնել մազերի վրայից և թույլ տալ, որ դրանք չորանան բնական ճանապարհով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել