10. Զատկի կղզի

 Զատկի կղզու բնակիչները բարևելիս ուղիղ կանգնում են, սեղմում են բռունցքները, ապա առաջ են պարզում ձեռքերը, բարձրացնում են գլխից վեր, բացում են ափերը և թույլ են թողնում ձեռքերը, որպեսզի դրանք «ընկնեն» ներքև: Կա նաև ավելի պարզ տարբերակ. ափերն իրար ենք կպցնում, բարձրացնում ենք ձեռքերը վեր, այնուհետև ափերը վեր ենք պարզում, ապա թեթևակի խփում դեմքներիս:

9.  Քենիա


Քենիայում բնակվող Ակամբա ցեղի ներկայացուցիչները միմյանց ողջունելիս և ի նշան խորագույն հարգանքի՝ թքում են միմյանց երեսներին: Նման բարևելու ձև կիրառվում է նաև մասսայի ցեղում, այն տարբերությամբ, որ ոչ թե իրար երեսի են թքում, այլ թքում են ձեռքի մեջ ու սեղում իրար ձեռքերը:

 8. Միջնադարյան Եվրոպա

Պարզվում է, որ «Memento mori» (լատիներեն նշանակում է «հիշիր, որ դու մահանալու ես») հայտնի խոսքը նաև եղել է ողջույնի տեսակ: Միջնադարյան Եվրոպայում տրապպիստների միաբանության անդամները այդ կերպ էին ողջունում միմյանց՝ այդպիսով հիշեցնելով, որ մարդը պետք է արժանապատիվ կյանք վարի, որպեսզի խուսափի խիստ պատժից այն աշխարհում:

7. Հարավսլավիա

 Բավականին օրիգինալ ողջույնով էին հանդես գալիս սերբերը՝ ռուս խաղաղապահներին տեսնելիս: Նրանք «Здравствуйте»-ի փոխարեն ասում էին «С-300»` ակնարկելով այդ կերպ, որ ռուսները այդպես էլ չտվեցին սերբերին այդ ՀՕՊ համակարգերից՝ ՆԱՏՕ-ի ռմբակոծություններին դիմակայելու համար:

6. Ճապոնիա

 Ողջույնի արարողակարգին ամենալուրջը ճապոնացիներն են մոտենում: Նրանք հատուկ բարևելու համար նախատեսված երեք տարբեր խոնարհվելու ձևեր ունեն՝ սայկեյռեյ (ամենախորը խոնարհումը), միջին խոնարհում՝ 30 աստիճան անկյան տակ և թեթև խոնարհում՝ 15 աստիճան անկյան տակ: Ամենախորը խոնարհումով ողջունում են ամենահարգված ու հարուստ մարկանց:

5. Ամերիկա


Որոշ բնիկ ամերիկյան ցեղերի մոտ ընդունված է, որ տեսնելով անծանոթի, ցեղի ներկայացուցիչը պետք է պպզի՝ ի նշան ողջույնի, և մնա այդ դիրքում այնքան, մինչև անծանոթը նկատի իրեն:

4. Սամոա


Սամոայում մարդիկ կարող են վիրավորվել ձեզանից, եթե ողջունելիս դուք չհոտոտեք նրանց:

3. Նոր Գվինեա


Գվինեական կոիրի ցեղի ներկայացուցիչները միմյանց հանդիպելիս միմյանց ծնոտներն են խուտուտ տալիս:

2. Տիբեթ

Երբ հանդիպում են երկու տիբեթցի, նրանք աջ ձեռքով հանում են գլխարկը, իսկ ձախ ձեռքը դնում են ականջի հետևը ու լեզու են հանում:

1. Նոր Զելանդիա


Նոր Զելանդիայի աբորիգեն մաորիները անկասկած ամենատարօրինակ բարևելու ձևն են մշակել, որը այնքան բարդ է, որ ենթադրում է մարմնամարզության որոշակի իմացություն, սակայն ամեն ինչ հերթով. հանդիպելիս մաորիները սկզբում սկսում են բարկացած տեսքով ինչ-որ բառեր գոռգոռալ, հետո սկսում են որքան ուժ ունեն ոտքերով գետնին խփել, այնուհետև փքում են իրենց կուրծքը, չռում են աչքերը և սկսում մերթընդմերթ լեզու ցույց տալ:

Հ.Գ. Կենդանական աշխարհում ևս սիրում են ողջունել: Օրինակ` փղերը կարող են ողջունել միմյանց 32 կիլոմետրի վրա, իսկ առանձին դեպքերում նրանց ողջույնի ազդանշանը լսելի է 150 կիլոմետրի վրա էլ: Փղերը պարզապես սկսում են ոտքերով գետնին դմփդմփացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել