Armsport.am-ը գրում է.
«Բարսելոնան» կարող է դիտարկել ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանին վաճառելու տարբերակը:
Marca-ն գրում է, որ մինչև վերջերս կատալոնական ակումբում ֆրանսիացուն համարել են «անձեռնմխելի»: Լուրջ ֆինանսական խնդիրները, որոնց բախվել է «Բարսելոնան», կապտանռնագույնների ղեկավարությանը ստիպել են փոխել իրենց որոշումը այս հարցի շուրջ, քանի որ վնասվածքի պատճառով ակումբը չի կարողանում բաժանվել Ուսման Դեմբելեից և Ֆիլիպե Կոուտինյուից:
Հիմա «Բարսելոնային» արգելված է նոր ֆուտբոլիստների գրանցել: Գրիզմանի վաճառքը դիտարկվում է որպես այս իրավիճակի լուծում, բայց այն կկիրառվի միայն ծայրահեղ դեպքում:
Ավարտված մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը Լա Լիգայի 36 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/291754/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել