Tert.am-ը գրում է․

Հունիսի 4-ին Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում է իր Անկախության տոնը։ Օրվա առթիվ ամերիկյան արժեքների և ժողովրդավարության սկզբունքների մասին Tert.am-ը զրուցել է 2004-2006 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի հետ։ Հարցազրույցում անդրադարձ է արվում նաև հայ-ամերիկյան հարաբերությունների էվոլյուցիային, ներկայիս մակարդակին, ինչպես նաև՝ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։

- Պարո՛ն Էվանս, արդեն ավելի քան 200 տարի է, ինչ ընդունվել է ԱՄՆ Անկախության հռչակագիրը: Ըստ դրա՝ բոլոր մարդիկ ստեղծվել են հավասար, և կան որոշակի անքակտելի իրավունքներ, որոնք կառավարությունները երբեք չպետք է խախտեն, դրանք են՝ կյանքի իրավունքը, ազատությունը և երջանկության իրագործումը, երբ մի կառավարություն չի կարողանում պաշտպանել այդ իրավունքները, նրան տապալելը ոչ միայն իրավունք է, այլ նաև ժողովրդի պարտականությունն է: Մեզ միշտ թվում է, որ բոլոր ամերիկացիները հետևողական են իրենց իրավունքները պաշտպանելու հարցում, իսկ ԱՄՆ կառավարությունները հնարավորություն չունեն չպաշտպանելու դրանք: Հետաքրքիր է՝ արդյո՞ք մեր այդ պատկերացումները ճիշտ են: Ինչպե՞ս կբնութագրեք այսօրվա Ամերիկան:

- Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, իհարկե, մեր ամերիկյան ժողովրդավարության հիմնարար փաստաթղթերից են, որոնք գրվել են տարբեր ժամանակներում՝ տարբեր նպատակների համար: 1776 թվականի հուլիսի 4-ի հռչակագիրը մեր ծանուցումն էր բրիտանական միապետությանը և աշխարհին, որ մենք ցանկանում ենք որոնել մեր անկախությունը և մեր բողոքների ցուցակը, որոնք մեզ դրդել էին դա անել: Հատկապես ուշագրավ է այնտեղ եղած պնդումը, որ «բոլոր մարդիկ հավասար են ստեղծված»։ Այն մի համարձակ բան է՝ ասված 1776 թ.-ին և մարտահրավեր, որն այդ ժամանակից ի վեր ցնցում է պատմությունը։ Մյուս կողմից՝ Սահմանադրությունը գրվել է այն մարդկանց կողմից, որոնք հավաքվել էին տասներեք սկզբնական գաղութներից՝ Բրիտանիայից մեր անկախությունն ստանալուց հետո, և կոչված էր ապահովելու այն կանոնները, որոնցով պետք է ապրի ժողովրդավարական հանրապետությունը: Իհարկե, դա կատարյալ չէր և արագ փոփոխվեց տասն անգամ («Իրավունքի նախագիծ»): Պետք է նշել, որ Սահմանադրության մշակողները, ինչպես Հռչակագիրը ստորագրողները, անգլիական ծագում ունեցող տղամարդիկ էին՝ ոչ թե կանայք, ստրկված աֆրիկացիներ և ոչ էլ բնիկ ամերիկացիներ (չնայած վերջերս իմացա, որ Սահմանադրության մշակողները խորհրդակցել են իրոկուական առաջնորդների թիվը ֆեդերալիզմի իրենց հայեցակարգը մշակելիս):

Հայտնի է, որ ԱՄՆ Սահմանադրությունը «պայքարի հրավեր է», քանի որ այն բաժանում է իշխանությունը օրենսդիր և գործադիր իշխանությունների միջև, իսկ Գերագույն դատարանը գործում է որպես մրցավար: Մեծ պատմաբան Առնոլդ Թոյնբին ավելի հեռուն է գնացել և գրել է ամբողջ աշխարհում «Ամերիկյան հեղափոխության շարունակական ազդեցության» մասին: Հայտարարված ժողովրդավարական արժեքների և առկա իրողությունների միջև եղած անդունդը շարունակում է խթանել այն քաղաքական գործընթացը, որը կարելի է դիտարկել այսօր Ամերիկայում և այլուր: Ստրկության շարունակական գոյությունն էր, որ հանգեցրեց մեր՝ 1861-65 թվականների քաղաքացիական պատերազմին, որի հետևանքների դեմ մենք դեռ պայքարում ենք: Հասարակությունում անհատի իրավունքների և հասարակական բարեկեցության միջև հավասարակշռության հասնելը շարունակական մարտահրավեր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել