Հուլիսի 4-ին երգչուհի, դիմահարդար Գոհար Ավետիսյանը նշում էր իր 28 ամյակը: Գոհարի համար կրկնակի տոն էր քանզի ընդամենը մեկ օր առաջ էլ լրացել էր նրա որդու 1-ամյակը:
Դիմահարդրաը որոշել էր մեծ խնջույք կազմակերպել՝ միավորելով երկու կարևոր առիթները:
Իր ինստագրամյան էջում արտիստը կիսվել է ծննդյան օրվա գեղեցիկ ու հետաքրքր կադրերով՝ ցույց տալով իր շքեղ նվերներն ու հայտնի հյուրերին:
«Շնորհավոր ծննդյանս օրը: Այսօր ես դառնում եմ 28 տարեկան, չէի կարող ավելի լավ նվեր պատկերացնել, քան որդիս է, մեծ ու սիրելի ընտանիքս, և դուք՝ իմ սիրելի լսարան: Ես ձեզ շատ եմ սիրում»,- իր միկրոբլոգում գրել է նա:
Գոհարի որդու ծննդյան խնջույքին երգել են Ռազմիկ Ամյանը, Արկադի Դումիկյանը: Գոհարը նշել է, որ Ռազմիկ Ամյանի երգի ներքո որդու հետ պարելն իր երազանքներից մեկն էր, որն իրականացել է:
Հավելենք, որ Գոհարի քույրն ու եղբայրը նրան յուրահատուկ անակնկալ էին մատուցել. 86-րդ հարկում անցկացվող խնջույքի ընթացքում երևից ալպինիստները պահել են «Շնորհավոր ծնունդդ, Գոհար» գրությամբ պաստառ: