Lurer.com-ը գրում է.

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն այցելել է թուրք հայտնի բլոգեր, խոհարար Բուրաք Օզդեմիրի` Տաջիկստանում գտնվող ռեստորան: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է թուրք բլոգերի Ինստագրամի էջում:

Կադրերում երևում է, թե ինչպես է Բուրաքը վախեցնում Գոհարին, իսկ վերջինս էլ ճչում է ու սկսում բարձրաձայն ծիծաղել: «Ես շոկի մեջ էի: Շնորհակալություն, սիրելիս»,- մեկնաբանություններում գրել է Գոհարը:

Տեսանյութը բացասական արձագանք է ստացել դիմահարդարի հայ երկրպագուների կողմից, ովքեր շտապել են քննադատել նրան` Բուրաք Օզդեմիրի հետ հանդիպելու համար:

Հիշեցնենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ Բուրաքն իր աջակցությունն էր հայտնել Ադրբեջանին` ողջունելով արցախահայության դեմ սանձազերծված ագրեսիան:

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել