Հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան ընդամենը օրեր առաջ է դիմել ապահարզանի համար, սակայն այժմ արդեն շշուկներ են պտտվում, որ նա սիրեցյալ ունի, ով Հայաստանից է։
Հենց իր նոր ընտրյալին տեսնելու համար է Քսենիան օրերս ժամանել Երևան։ Այդ մասին հայտնում է «Светские хроники» Telegram-ալիքը՝ հավելելով, որ հաղորդավարուհին այժմ հանդիպում է հայտնի հայ ռեստորատոր Էրիկ Ավագյանի հետ։
Telegram-ալիքը նաև նշում է, որ զույգին նկատել են Երևանի ակումբներից մեկում՝ VIP-հաճախորդների համար նախատեսված պատշգամբում, որտեղ Քսյուշան և Էրիկը բոլորովին չեն ամաչել հասարակության առջև ի ցույց դնել իրենց զգացմունքները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել