Լիլիթ Հովհաննիսյանը վերջերս բավականին պասիվ էր սոցիալական ցանցերի իր էջերում։ Ավելի վաղ նա գեղեցիկ լուսանկար հրապարակեց հղի կարգավիճակում՝ հայտնելով իր պասիվության պատճառն ու խոստանալով, որ արդեն պարբերաբար կկիսվի գեղեցիկ կադրերով։
Այս անգամ երգչուհին լուսանկար է հրապարակել Baby shower-ից՝ կից գրելով․«Տղա՞, թե՞ աղջիկ»։
Իր առաջնեկի սեռը Լիլիթը դեռ չի բացահայտել, սակայն երկրպագուները համզոված են, որ հաջորդ հրապարակումներում երգչուհին կխոսի այդ մասին։
Ավելի վաղ երգչուհին խորհուրդ էր հարցրել փորձառու մայրիկներից՝ նշելով, որ հղիության ընթացքում քաշ է հավաքել։
«+6կգ։ Իմ փորձառու մամանե՜ր, ձեր խորհրդի կարիքն ունեմ։ Ի՞նչ մեթոդներ կան, որոնք, չվնասելով կուկուին, օգնում են չափից շատ քաշ չհավաքել»,-հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել