Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը չեղարկել է այսօր նախատեսված երգի պրեմիերան։ Այս մասին երգչուհին հայտնել է ինստագրամի իր էջում։
«Որոշեցի չեղարկել այսօրվա պրեմիերան։ Երգիս գործիքավորումն ունի որոշակի շտկումների կարիք, որից հետո միայն վերջնական իմ սրտով կլինի այն։
Այս պրոյեկտի վրա աշխատել եմ 1 տարուց ավելի ու այն չափազանց կարևոր է ինձ համար։ Այդ պատճառով պրեմիերան կանեմ այն ժամանակ, երբ լիարժեք կլինի աշխատանքս ու արժանի կլինի ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Կփորձեմ երկար չսպասեցնել»,- գրել է երգչուհին։
Նշենք, որ ավելի վաղ ինստագրամյան իր էջում Լիլիթ Հովհհանիսյանը տեղադրել էր տեսահոլովակի անոնսը՝ կից նշելով, որ տեսահոլովակի պրեմիերան սպասվում է հուլիսի 1-ին՝ ժամը 13․00-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել