Մի թագավոր իր զորքով ճանապարհ էր գնում։ Նա երկու սուրբ հայրերի տեսավ գարշելի հագուստով։ Թագավորը իջավ նժույգից և խոնարհվելով համբուրեց նրանց։ Զորավարներն սկսեցին տրտնջալ, թե այս թագավորը իր մեծամեծներին պատիվ չի տալիս, չնչին մարդկանց մեծարում է:
Թագավորն իմանալով հրամայեց չորս սնդուկ սարքել. երկուսը արտաքուստ գեղեցիկ ու քանդակազարդ՝ լի աղբով ու ավազով, իսկ մյուս երկուսը՝ արտաքուստ տհաճ, կպրոտ, մեջը լի ոսկով ու մարգարտով։ Եվ կանչելով բամբասող իշխաններին` թագավորն ասաց.
— Գնահատե՛ք և ընտրե՛ք չորս կնքած արկղերից որն ուզում եք։
Նրանք ընտրեցին գեղեցիկները և բանալով տեսան, որ լցված են աղբով ու ավազով, զղջացին։ Թագավորն ասաց.
— Այդպես եք նայում երեսին և պայծառ հագուստին այն մարդու, որ ներքուստ լի է աղտեղությամբ։ Իսկ այն սուրբ հայրերը, որոնց հանդիպեցի, արտաքուստ էին աղտեղի, իսկ ներքուստ լի հոգու շնորհով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել