Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` օգոստոսի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 2-րդ նրբանցք 10 հասցեում գտնվող շինության տանիքում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ թիվ 4, թիվ 6, թիվ 2, թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ: Ժամանել են նաև ՀՀ ԱԻՆ արագ արձագանքման խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/2013-08-17-fire.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել