Կյանքում կարող են լինել պահեր, երբ առջևումդ բան չի երևում, բայց դա բնավ չի նշանակում, որ այնտեղ իսկապես որևէ բան չկա: Մշուշից ու անորոշությունից այն կողմ քեզ միշտ սպասում է աստվածային մի պայծառություն և լույս, փոթորիկը հանդարտեցնող խաղաղություն, որի ուղղությամբ հենց վստահությամբ և առավել ևս հույսով համարձակ պիտի քայլ անես՝ դեպի առաջ՝ հենց այդ թերևս սարսափեցնող մեգի մեջ: Հավատա միայն, երբեք դրանից մի ընկճվիր ու կանգ մի առ, այլ հակառակ քեզ շրջապատող դժվարությունների, գայթակղությունների ու փորձությունների` ընթացիր առաջ, քո բարի ու համարձակ արարքներով, որքան էլ դրանք հաճելի չլինեն քեզ շրջապատող աշխարհին, միացիր քո Արարչին և զգա բարեմիտ արարման գործողության ողջ գեղեցկությունը, Աստծուն կրելու շնորհի զորությունը և Նրանով ապրելու իրական օրհնությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/578060042257279
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել