Հայտնի մարդկանց մոտ նկատվում է երկու միտում. երբ իրենք իրենց սիրավեպը մեծ շոու են դարձնում` ռոմանտիկ բոլոր նկարները տարածելով համացանցում, կա՛մ անում են լրիվ հակառակը` խիստ գաղտնի են պահում և՛ իրենց հարաբերությունները, և՛ իրենց ընտրյալներին:
Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները նույնպես բացառություն չեն: Նրանք շատ չեն սիրում խոսել իրենց անձնականի մասին՝ համարելով, որ, մշտապես հանրության աչքի առաջ լինելով, իրենց ընտանեկան անդորրը կարող է խաթարվել։
Սակայն համացանցն այն բաց հարթակն է, որտեղ ինչ-որ մեկին գաղտնի պահելը գրեթե անհնար է: Ձեզ ենք ներկայացնում այն աստղերին, որոնց սիրավեպերի մասին արդեն երկար ժամանակ է, ինչ շշուկներ են շրջանառվում։

Պոնչը և Թամարան
Արդեն երկար ժամանակ է, ինչ համացանցում շշուկներ են պտտվում, որ Wome’ns club-ի անդամներ Տարոն Իսպիրյանը՝ Պոնչը և Թամարա Պետրոսյանը՝ Տոման, սիրավեպ ունեն։
Պարզվում է դերասանները բավականի երկար ժամանակ է, ինչ միասին են, սակայն կարողանում են հանրությունից խնամքով թաքցնել այդ փաստը։ Իրենց սիրավեպի մասին պտտվող շշուկներին ո՛չ Պոնչը, ո՛չ Տոման դեռ չեն արձագանքել։

Մարիամ Ադամյանը և Միկա Ղափլանյան
Չնայած այն բանին, որ Մարիամ Ադամյանը և դերասան Միկա Ղափլանյան ըհամառորեն չեն ցանկանում հանրայնացնել իրենց անձնմական կյանքն ու պատասխանել դրանց վերաբերող հարցերին, վերջերս BlogNews.am կայքին հայտնի դարձավ, որ զույգը նշանադրվել է։

Իննա Խոջամիրյանի ու Վահե Զիրոյան
Դեռ ամիսներ առաջ սկսեցին քննարկվել Իննա Խոջամիրյանի ու Վահե Զիրոյանի սիրավեպի մասին խոսակցությունները։ Դերասաններն ամեն կերպ խուսափում էին խոսել այդ մասին ու որևէ մեկնաբանություն տալ։Բայց կասկածներին վեջ տվեց Վահե Զիրոյանի հրապարակած լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում, որի նկարագրության մեջ դերասանը հեշթեգերի միջոցով գրել է, որ իրեն լուսանկարել է սիրելին՝ Իննա Խոջաիրյանը։ Այպիսով, դերասանը հաստատել է իր ու Իննայի սիրավեպի մասին լուրերը։

Սոս Ջանիբեկյան և Անի Խաչիկյան
Սոս Ջանիբեկյանն ու Անի Խաչիկյանը լավ ընկերներ են, սակայն վերջերս համացանցում լուրեր տարածվեցին, որ դերասաններն արդեն երկար ժամանակ է, ինչ միասին են։ Իրենց սիրավեպի մասին պտտվող շշուկներն արտիստները դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել։

Գևորգ Մկրտչյան և Իրինա Այվազյան
Երգիչ Գևորգ Մկրտչյանի ու դերասանուհի Իրինա Այվազյանի բաժանության լուրը շատերին էր տխրեցրել, սակայն այժմ շատերը կարծում են, որ զույգը միավորվել է, պարզապես չի ցանկանում բարձրաձայնել այդ մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել