Tert.am-ը գրում է.
Ես կարծում էի, թե այս այլասերվածությունների համար անտարբերությունը բացառիկ արդյունք կտա, երբ տեսնեն իրենք գործելու դաշտ չունեն, կվերանան, բայց, ցավոք սրտի, մեր անտարբերության դեմ իրենք ուրիշ պայքար են սկսել. պետական մակարդակով օրենք են հանում: «Գենդերային հավասարության մասին» օրենքի շուրջ այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, ով միանշանակ գտնում է, որ այդ օրենքը պետք է չեղյալ համարել:
«Հայկական պետությունը կկայանա այն ժամանակ, երբ ընտանիքի մոդելը զարգացնենք: Փոխանակ մենք արհեստականությունից անցնեինք անկեղծության դաշտ, մենք ավելի ենք կրակի վրա յուղ լցնում»,- ասաց նա:
Ամալյանի կարծիքով՝ երբ կնոջ ձեռքին ղեկ է լինում, դա հոգեբանորեն այլ տեղ է գնում: Երգիչն ասաց, որ ինքն անձամբ խոնարհվում է կանանց առջև, բայց գտնում է, որ ուժեղ կինն առաջանում է թույլ տղամարդու կողքին: «Չի կարելի երկնային իրականության դեմ որևէ միջոցներով պայքարել, սա մեզ համար չէ, սաղ գործը թողել, եկել-ընկել ենք գենդերի հետևից»,- ասաց նա, հավելելով, որ երկիրն ավելի լուրջ խնդիրներ ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ