Պարուհի, դերասանուհի Սոֆի Դևոյանը ինստագրամյան էջում պատասխանելով հետևորդների հարցերին՝ նշել է, թե որն է իր կյանքի ամենակարևոր օրերից մեկը։
Նա խոստովանել է, որ իր համար առանձնահատուկ կարևոր է 07.07.2020 ամսաթիվը, որովհետև հենց այդ օրն է հանդիպել իր սիրելիին
«Մեր օրն է, այդ օրվանից սկսել է մեր պատմությունը, ամեն ամիս այդ օրը նա ինչ-որ սիրուն բան է կազմակերպում ինձ համար: Այս ամիս լրանում է մեր 1 տարին, բայց աշխատանքի բերումով իրարից հեռու ենք: Նշելը կմնա օգոստոսին»:
Պարուհուն հարցրել են նաև, թե ո՞ր օրն է եղել ամենաերջանիկը:
«Վերջին շրջանում երջանիկ օրերը շատ են: Հետո՝ մի առանձին օր, կպատմեմ իմ կյանքի կարևորագույն օրերի մասին: Ամենաերջանիկ օրս այս մարդու հետ անցկացրած ամեն օրն է»,- պատասխանել է նա և հրպարակել սիրելիի ու իր լուսանկարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել