Lurer.com-ը գրում է.

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը, ով վերջերս է բաժանվել սիրելիից, պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնց մեծամասնությունը եղել է անձնական հարաբերությունների մասին։ Հարցերն ընդհանրացնելով Սոֆին իր ինստագրամի Stories բաժնում գրառում է կատարել՝ կիսվելով իր կարծիքով։

«Ու իրականում մենք միշտ կազմում ենք մեր ուզած պատկերացումը դիմացի մարդու մասին, իսկ հետո նա սկսում է չհամապատասխանել մեր գծած տեսակին (ու անկեղծ ասած ունի բոլոր իրավունքները դրան չհամապատասխանելու), որովհետեւ մարդիկ ուզում են փոխել իրար, անընդհատ բզբզում են, որ հեղաշրջեն քեզ ու դարձնեն իրենց ուղեղին, աչքին, մարմնին հարմար։ Բայց տենց չի ձեւը է։

Պետք է սիրել ու ընդունել նենց, ոնց կա էդ մարդը։ Նենց, ոնց ինքն է ապրում էն կյանքը, որը նա ուզում է։ Կամ ձեզ ոչ ոք չի ստիպում․․․ կարող եք հանգիստ դադարեցնել ցանկացած շփում․․․ եթե այն ձեզ նեղում է․․․ բայց ոչ փոխել մարդուն ու իր ներքին դիսցիպլինան․․․

Եթե ուզում եք երջանիկ լինել՝ եղեք երջանիկ միայնակ։ Ու թող, որ դա կախված չլինի որեւէ մարդու ներկայությունից ձեր կյանքում։ Այդ ժամանակ ամեն բան ճիշտ իր տեղում կլինի։

Ու եկեք չմոռանանք, որ բոլորս տարբեր ենք ու ունենք բոլոր իրավունքները մեր իսկ ցանկացած կյանքով ապրելու ու մեզ երես տալու», - գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել