Armeniasputnik.am-ը գրում է.

Արամ Վարդևանյանը լրագրողներին հայտնեց, որ Վերաքննիչ դատարանում կկայանա Չարչյանի կալանավորման որոշման դեմ իրենց ներկայացրած միջնորդության քննությունը:

Արմեն Չարչյանի կալանավորման հիմքերն արդեն չկան, բայց նա դեռ չի ազատ չի արձակվել։ Երկու օր առաջ դատախազությունն ասում էր՝ դեռ գործ ունեն անելու, այսօր հայտարարել է նախաքննության ավարտի մասին: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում մեկնաբանելով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի գործի նախաքնննության ավարտի մասաին լուրը, այս մասին ասաց դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Իրավաբանը հիշեցրեց, որ երբ ԱԺ 7 պատգամավորներ ու Հայաստանում հեղինակություն վայելող 3 բժիշկներ դիմել էին դատախազություն՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված կալանավորումը անձնական երաշխավորություն խափանման միջոցով փոխարինելու միջնորդությամբ, դատախազությունը մերժել էր այն։

«Գիտե՞ք` ինչ հիմքով: Որ դեռ պետք է կատարվեն քննչական գործողություններ, որ դեռ խոչընդոտելու հիմքը, որը պայմանավորված էր պարզապես վկաներին լսելով, դեռ առկա է: Ի դեպ, այդ մերժման որոշումը ստացել ենք 2 օր առաջ: Այսօր պարզվեց, որ ՀՔԾ-ն նախաքննության ավարտ է հայտարարում»,- ասաց Վարդևանյանը:

Իրավաբանը նաև հայտնեց, որ դատարանը, բավարարելով կալանքի միջնորդությունը, հիմք էր ընդունել այն հանգամանքը, որ Չարչյանը «Իզմիրլյան» ԲԿ–ի տնօրենն է, փաստացի հնարավոր վկաների վերադասը


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել